Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իվան Վոլինկինը ԵՏՄ անդամակցության որոշումը Հայաստանի համար ռազմավարական է համարում

Իվան Վոլինկինը ԵՏՄ անդամակցության որոշումը Հայաստանի համար 
ռազմավարական է համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: «Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի համար փակվել են այլ երկրների հետ համագործակցության դռները: Ռուսաստանն էլ իր հարաբերություններն ունի Եվրոպական Միության հետ, և նորմալ է, որ պետություններն ունենում են բազմակողմ հարաբերություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վոլինկինը:

Միևնույն ժամանակ, նա  ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի այլ երկրների հետ հարաբերությունները չխանգարեն Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ՀՀ Նախագահը 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ցանկության մասին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am