Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Փարիզում կվերաբացվի Պիկասոյի թանգարանը

Փարիզում կվերաբացվի Պիկասոյի թանգարանը

ՓԱՐԻԶ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Փարիզում այսօրվանից կգործի Պիկասոյի թանգարանը: Թանգարանի վերանորոգման ծախսերը կազմել են 22 միլիոն եվրո, ինչն, ըստ BBC-ի, հասարակության մոտ միանշանակ չի ընդունվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 17-րդ դարի պատմական Մարե թաղամասում գտնվող շքեղ կառույցը ներսից լուրջ փոփոխություններ է կրել: Մասնավորապես, մեծացել է ցուցահանդեսների համար նախատեսված սրահների տարածքը: Բացմանը կցուցադրվի 400 կտավ, քանդակներ, կերամիկական աշխատանքներ: Սա 5000 ցուցանմուշների ընդամենը մի մասն է, որոնք 1973թ.-ին Պիկասոյի մահվանից հետո, նկարչի ընտանիքը փոխանցել է կառավարությանը` որպես հարկերի մարում: Վերանորոգումից հետո թանգարանում ավելացել է եւս երկու հարկ եւ ընդունարան` նախկին ձիանոցի փոխարեն: Նկուղը, որտեղ տարիներ շարունակ աշխատել է Պիկասոն, վերածվել է ստուդիայի:

Հնգամյա շինարարական աշխատանքներն ուղեկցվել են սկանդալներով, քանի որ ծախսերը գերազանցել են նախնական հաշվարկն ու թանգարանի բացումը երկու անգամ հետաձգվեց: Արդյունքում, Պիկասոյի արվեստի գիտակ, թանգարանի տնօրեն Անն Բալդասարին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am