Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանում Լիբանանի դեսպանը ճաշկերույթ է կազմակերպել ի պատիվ Արամ Ա. Կաթողիկոսի

Իրանում Լիբանանի դեսպանը ճաշկերույթ է կազմակերպել ի պատիվ Արամ Ա. 
Կաթողիկոսի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Լիբանանի դեսպան Ֆադի ալ Հաջը ճաշկերույթ է կազմակերպել ի պատիվ Արամ Ա. Կաթողիկոսի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ճաշկերույթին ներկա էին Իրանի թեմակալ 3 առաջնորդները, թեմականները, Ռուսաստանի, Սիրիայի, Պաղեստինի և այլ երկրների ներկայացուցիչները, Իրանի արտաքին գործերի նախարարության պատասխանատուները և այլ քաղաքական ու պետական գործիչներ:

Ճաշկերույթի ընթացքում Լիբանանի դեսպանը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետի այցելությունն Իրան: Նա գնահատել է լիբանանահայության քաղաքական դերակատարությունը և Լիբանանի բարգավաճման հարցում դրական մասնակցությունը: Դեսպանը նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանությանից հետո Լիբանանը հայ ժողովրդի վերածննդյան աղբյուրն է: Նորին Սրբությունը ասել է, որ Լիբանանի հայությունը ոչ միայն իր մասնակցությունն է ունեցել Լիբանանի վերաշինության ու բարգավաճման աշխատանքներում, այլ նաև իր հոգևոր և աշխարհիկ ղեկավարների ճամփով դարձել է Լիբանանի դեսպանը աշխարհի 4 ծայրերում: Անդրադառնալով Լիբանանի ներքին քաղաքական կացությանը՝ Արամ Ա Կաթողիկոսը նշել է, որ «Լիբանանահայությունը Մարտի 8-ի կամ մարտի 14-ի քաղաքական ուղղություններից վեր է և միշտ կառչած է մնում Լիբանանի գերագույն շահերին»:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը Թեհրանի հայոց թեմի առաջներդ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանի, Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն Եպս. Չարյանի և Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթջյանի, այցելել է «Մարի Մանուկյան» եւ «Գյուլբենկյան» վարժարանները ու իր հայրական խոսքն ուղղել աշակերտներին և ուսուցչական կազմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am