Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտաշատցի բռնցքամարտիկները Արմավիրր մրցաշարում գրավել են առաջին եւ երկրորդ տեղեր

Արտաշատցի բռնցքամարտիկները Արմավիրր մրցաշարում գրավել են  առաջին եւ երկրորդ տեղեր

ԱՐՏԱՇԱՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հոկտեմբերի 18-21-ն անցկացված, Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշարում Արտաշատի տարածաշրջանի բռնցքամարտիկները գրավել են առաջին եւ երկրորդ տեղերը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արարատի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սեյրան Անդրեասյանը, ամենամյա դարձած երրորդ հուշամրցաշարին Արտաշատից մեկնած 16 մարզիկներից հինգը գրավել է առաջին, հինգը` երկրորդ տեղերը: Ոսկե մեդալի են արժանացել 30 կգ ք/կ Հրանտ Հարությունյանը, 32 կգ ք/կ Սուքիաս Թովմասյանը, 37 կգ ք/կ Գարիկ Հարությունյանը, 40 կգ ք/կ Արամ Մարգարյանը եւ 60 կգ ք/կ Լիլիթ Մարտիրոսյանը: Արծաթե մեդալի արժանացան 60 կգ ք/կ Անդրանիկ Կիրակոսյանը, 63 կգ ք/կ Կարեն Սարգսյանը, 66 կգ ք/կ Ռուստամ Հարությունյանը, 75 կգ ք/կ Սամվել Մկրտչյանը եւ 80 կգ ք/կ Կարեն Հարությունյանը: Մարզիկներին արժանացան մեդալների, պատվոգրերի եւ հուշանվերների: Բռնցքամարտի ֆեդերացիայի Արտաշատի մասնաճյուղի մարզիկներին մարզում է Սեյրան Անդրասյանը: Անդրեասյանն իր գոհունակությունը հայտնեց` անդրադառնալով մարզիկների մրցելույթին: Նա նշեց, որ Արտաշատի տարածաշրջանը երկար ժամանակ չի ունեցել բռնցքամարտի որեւէ խմբակ: Ինքը նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը, կարճ ժամանակում` մեկ տարվա ընթացքում, պատրաստել այնպիսի ներուժ, որ մարզիկները հաջողությամբ հանդես գան առաջնություններում, հուշամրցաշարերում: Մայիսին իրենց սաներից երկուսը` 75 կգ ք/կ Սամվել Մկրտչյանը եւ 54 կգ ք/կ Տիգրան Ոսկանյանը երրորդ մրցանակային տեղեր են գրավել բռնցքամարտի հանրապետական առաջնությունում: Անդրեասյանը, կարեւորելով սպորտի դերը երիտասարդ սերնդի դաստիարակման ասպարեզում, հատկապես ընդգծեց այն փաստը, որ երիտասարդները կտրվում են փողոցից, գալիս մարզադահլիճ, կոփվում, դառնում սպորտի ասպարեզում եւ հասարակության համար պիտանի անհատներ, ինչու չէ` նաեւ այս ասպարեզում ունենում հաջողություններ եւ ինչ-ինչ ձեռքբերումներ: Արտաշատում մարզվում են 8-25 տարեկան ավելի քան 40 աղջիկներ եւ տղաներ:Նոյեմբերին նախատեսված է, որ մարզիկները մրցումների կմեկնեն Վրաստան, կկազմակերպվի նաեւ մարզային առաջնություն, որից հետո կընտրվի թիմը, որը կպատրաստվի հաջորդ տարի հանրապետական մրցումներին մասնակցելու համար: 

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am