Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱԶԲ-ն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրում կանի

ԵԱԶԲ-ն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրում կանի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում առաջին ներդրումային նախագիծը կիրականացնի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԱԶԲ-ի տեղեկատվական կենտրոնից, բանկը Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ին վարկ է տրամադրել` ոսկու և արծաթի վերահսկվող պարունակությամբ պղնձի ու ցինկի խտանյութի արտադրության ներդրումային ծրագրի իրականացման համար:

Ներդրումային պայմանագրի ստորագրումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին «Արմանիսի» հանքավայրի տարածքում, որին ներկա կլինեն ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղեկալ Գենադի Ժուժլևը, «Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշակովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am