Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անցկացվեցին զարկերակային գերճնշման եւ էբոլա հիվանդության դեմ բուժաշխատողների իրազեկման դասընթացներ

Անցկացվեցին զարկերակային գերճնշման եւ էբոլա հիվանդության դեմ բուժաշխատողների իրազեկման դասընթացներ

ԳԱՎԱՌ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բժիշկների խնդրանքով հոկտեմբերի 23-24-ն անցկացվեցին Էբոլա հիվանդության դեմ բուժաշխատողների իրազեկման սեմինար-դասընթացներ:

 Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, առողջապահության բաժնի վարիչ Անուշ Պողոսյանը, սեմինար-դասընթացներն անցկացվեցին երկու  փուլով: Առաջին փուլն անցկացվեց «Գավառի ԲԿ»-ում եւ վերաբերում էր Էբոլա հիվանդությանը: Դասընթացներն անցկացրեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մասնաճյուղի տնօրեն Գոհար Սարգսյանը:

 Առաջին փուլին մասնակցեցին Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջանների բուժհաստատությունների շուրջ 30 բժիշկներ: Նրանց տրվեց Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության մեթոդական ցուցումներ՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, մեկուսացման, բուժման եւ կանխարգելիչ միջոցառումների համակարգված իրականացման համար:

Երկրորդ մասն անցկացվեց այսօր «Մարտունի ԲԿ»-ում: Այս փուլն անցկացվեց 21-րդ դարի արդիական խնդիրներից մեկի` զարկերակային հիպերտեզիայի կամ գերճնշման թեմայի շրջանակում: Գրեթե նույնքան բժիշկներ մասնակցեցին Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջանների բուժհաստատություններից: Նույն աղբյուրի հավաստմամբ` դասընթացները կազմակերպվեցին եւ անցկացվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, առողջապահության բաժնի կողմից, որին մասնակցեցին շուրջ 60 բժիշկ:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am