Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հերթական զինավարժություններ կանցկացնեն

Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հերթական զինավարժություններ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության շրջանակում կանցկացվեն համատեղ հրամանատարական եւ դաշտային ռազմական զինավարժություններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ  Նեջդեթ Օզելի հետ Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Զինավարժությունների ժամկետների եւ անցկացման վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ:

«Մենք բազմիցս ասել ենք եւ, գլխավորը, ապացուցել ենք գործով, որ Թուրքիան հանդիսանում է Վրաստանի ոչ միայն հարեւանը, այլ նաեւ բարեկամը, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերը», -հայտարարել է Ղարիբաշվիլին:

Երեք երկրների առաջին համատեղ զինավարժանքները տեղի են ունեցել 2014 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am