Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց լեզվի դասավանդումը համակարգելու համար Կիեւում ձեւավորվել է հատուկ հանձնաժողով

Հայոց լեզվի դասավանդումը համակարգելու համար Կիեւում ձեւավորվել է հատուկ 
հանձնաժողով

ԿԻԵՎ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուկրաինայի հայերի միության» նախաձեռնությամբ Կիեւում կայացել է կլոր սեղան-քննարկում մանկավարժների մասնակցությամբ` նվիրված Ուկրաինայում հայոց լեզվի դասավանդման խնդիրներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitikaua.net-ը, քննարկման ավարտին որոշում է կայացվել, որպեսզի հայերի միությունում կրթության հանձնաժողով ստեղծվի, նաեւ ընտրվեն հանձնաժողովի նախագահ եւ անդամներ: Հանձնաժողովի գործունեության նպատակն է կիրակնօրյա դպրոցներում համակարգել հայոց լեզվի դասընթացները:

Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են նաեւ կիրակնօրյա դպրոցների արդիական խնդիրները, ուղիներ որոնել ստեղծագործական ճանապարհով կրթության որակի բարձրացման համար:

Գիտության եւ կրթության հարցը գտնվում է Ուկրաինայի հայերի միության ուշադրության կենտրոնում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am