Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀԱԿ պատգամավորն ակնկալում է բազմամարդ հանրահավաք

ՀԱԿ պատգամավորն ակնկալում է բազմամարդ հանրահավաք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ակնկալում է, որ եռյակի այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը մի փոքր ավելի կլինի նախորդ հանրահավաքի մասնակիցների թվից: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին Մանուկյանն ընդգծեց, որ ինքն արդեն մոտավորապես պատկերացում ունի, թե քանի մարդ է մասնակցելու այսօրվա հանրահավաքին: «Վստահ կարող եմ ասել, որ գոնե անցյալ հանրահավաքի մասնակիցների թիվը մենք կունենանք նաև այսօր: Նույնիսկ ավելին՝ ես ակնկալում եմ, որ այսօր այդ թիվը մի փոքր ավելի կլինի նախորդից, եթե բարդություններ չառաջանան»,- նշեց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ հեռու վայրերից հանրահավաքին մասնակցել ցանկացող քաղաքացիներն արդեն դուրս են եկել, իսկ մոտ բնակավայրերից  դեպի մայրաքաղաքի Ազատության հրապարակ կշարժվեն մեկ ժամից: «Այս պահին կարող եմ ասել, որ դժվարություններ չկան: Միայն գյուղապետերը և ոստիկանության աշխատակիցները մարդկանց կանչում և համոզում են, որ մարդիկ չմասնակցեն հանրահավաքին: Միայն այսքանը»,- ընդգծեց Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am