Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռումինիայի արքայադուստրն ԱՄՆ-ում դատապարտվել Է աքլորամարտերի կազմակերպման համար

Ռումինիայի արքայադուստրն ԱՄՆ-ում դատապարտվել Է աքլորամարտերի կազմակերպման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի վտարանդի թագավորի դուստրը՝ Իրինան, եւ նրա ամուսինը դատապարտվել են պայմանական ազատազրկման եւ խոշոր տուգանքի՝ ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի իրենց ռանչոյում արգելված աքլորամարտերի կազմակերպման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նահանգի իշխանությունները կնոջը ձերբակալել են անցյալ տարվա օգոստոսին: Հետաքննության տվյալներով՝ 61-ամյա Իրինա Ուոքերը եւ նրա ամուսինը՝ Ջոն Ուեսլի Ուոքերը, վերջին մեկուկես տարում իրենց ռանչոյում կազմակերպել են  առնվազն տասն աքլորամարտ:  

Ուոքերների ամուսնական զույգն արգելված շոուի հանդիսականներից հավաքել Է 10-ական դոլար, մինչդեռ իրենց աքաղաղին ցուցադրել ցանկացող մասնակիցներն ամուսիններին վճարել են մինչեւ 1000 դոլար, հաղորդել Է Reuters գործակալությունը:    

Ամբաստանյալները գործարքի մեջ են մտել հետաքննության հետ, ինչի շնորհիվ հանվել են նրանց դեմ հարուցված լրացուցիչ մեղադրանքները: Դատարանն ամուսիններին դատապարտել Է երեք տարվա պայմանական ազատազրկման եւ 200 հազար դոլարի չափով տուգանքի:

Իրինա Ուոքերը Ռումինիայի Միխայ Առաջին թագավորի եւ նրա տիկնոջ՝ արքայադուստր Աննա Բուրբոն Պարմացու դուստրն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am