Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Facebook սոցիալական ցանցը հավելված Է ներկայացրել անանուն հաղորդակցման համար

Facebook սոցիալական ցանցը հավելված Է ներկայացրել անանուն հաղորդակցման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է Rooms անանուն հաղորդակցման հավելվածը: Դրա օգտատերերը կարող են առաջարկված թեմայով հաղորդակցվել կեղծանունով, բացի դրանից, բնավ պարտադիր չԷ, որ նրանք գրանցված ակաունտ ունենան սոցցանցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հավելվածի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սենյակներ»: Յուրաքանչյուր ցանկացող կարող Է դրանում բացել չատ, այն մատչելի դարձնել բոլորի համար կամ էլ դրան մասնակցելու հրավերներ ուղարկել: Արտաքինից հավելվածը հիշեցնում Է նորությունների ժապավեն, որտեղ, պտտեցնելով, կարելի Է ընտրել դուր եկած «սենյակը»:  

Ընկերության ներկայացուցիչ Ջոշ Միլլերը պարզաբանել Է, որ հավելվածն օգտագործելիս անունները կարելի փոխել՝ գտնվելով տարբեր չատերում: «Սենյակներում» նաեւ կարելի Է զետեղել լուսանկարներ, տեսագրություններ, ընտրել գույներ ձեւավորման համար:

Հավելվածն արդեն մատչելի Է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օգտատերերին, սակայն առայժմ գործարկված Է սոսկ Apple-ի iOS հարթակի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am