Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Եվրամիությունը անդամ երկրներին կպարտավորեցնի ավելի լայնորեն կիրառել վերականգնվող էներգիան

Եվրամիությունը անդամ երկրներին կպարտավորեցնի ավելի լայնորեն կիրառել վերականգնվող էներգիան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության գագաթնաժողովը խնդիր է դրել մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 40 տոկոսով (1990 թվականի մակարդակի նկատմամբ) եւ վերականգնվող էներգիայի բաժինը հասցնել ԵՄ-ի ամբողջ էներգասպառման 27 տոկոսին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքի արդյունքները:

Նաեւ, նրա խոսքով, ԵՄ-ի գագաթնաժողովը խնդիր է դրել Եվրամիության էներգաարդյունավետությունը բարձրացնել 27 տոկոսով: ԵՄ-ի զարգացման գլխավոր գերակայություններից մեկը Հերման վան Ռոմպյոյը համարել է էներգաանկախության հասնելը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում ասվում էր, որ ԵՄ-ն մինչեւ 2020 թվականի վերջը 180 մլրդ եվրո կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am