Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռազմագիտության ուսուցիչը համոզված է, որ իր աշակերտուհիները կցանկանան ծառայել բանակում

Ռազմագիտության ուսուցիչը համոզված է, որ իր աշակերտուհիները կցանկանան 
ծառայել բանակում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Դարպաս գյուղում ուսանող թե տղաները, թե աղջիկները ռազմագիտության դասերին մասնակցում են մեծ ոգևորությամբ, սովորում են նաև կրակել հրաձգարանում, հարկ եղած դեպքում էլ պատրաստ են ծառայել բանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կերպ նկարագրեց իր սաներին  Լոռու մարզի Դարպաս գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ  Պողոս Սուքիասյանը:

-Պարոն Սուքիասյան, ի՞նչ սերունդ է մեծանում, մարտական ոգին բա՞րձր է, թե շատ աշխատելու տեղ ունենք:

-Արցախյան ազատամարտից հետո ծնողների կողմից ինչ-որ բան հասել է երեխաներին, դպրոցում ռազմահայրենասիրական դաստիրակությունն ինքնըստինքյան ոգեկոչում է երեխաներին հայրանասիրության ու ավելի լավ են մասնակցում դասերին, պարապմունքներին: Պատահական չէ, որ մեր դպրոցից ունենք ծառայության մեջ գտնվող մարտական ծառայության մեդալակիր, գերազանցության կրծանշանակիր, բազմաթիվ պատվոգրեր ստացած զինվորներ: Դպրոցը բազմաթիվ շնորհակալագրեր է ստանում բանակային ծառայության մեջ հաջողությունների հասած զինվորների հրամանատարներից: Մենք էլ դպրոցում Փառքի անկյուն ենք սարքել, ուր փակցրել ենք մեր այն շրջանավարտների լուսանկարները, ովքեր մասնակցել են Ացախյան ազատամարտին, նաև նրանցը, ովքեր ծառայել ու ծառայում են Հայոց բանակում:

-Միայն տղաների՞, թե՞ աղջիկների մոտ էլ է մարտական ոգին բարձր:

-Թե տղաների, թե աղջիկների, իհարկե, եթե տղաների մոտ անտարբերություն է նկատվում, աղջիկները նրանց ավելի են ոգևորում, որ հարկ եղած ժամանակ պաշտպանեն հայրենիքը: Աղջիկները շատ ժամանակ ավելի հաճույքով են մասնակցում աշխատանքներին ու իրենց օրինակով ավելի ոգեշնչում տղաներին, քան կողմնակի անձինք: Մենք ունենք հրաձգարան, իհարկե, ոչ մարտական, այլ օդամղիչ հրացարանով համալրված, որտեղ պարապմունքներ ենք անցկացնում, ինչին մասնակցում են և աղջիկները, և տղաները:  Այցելում ենք նաև զորամասեր, զինվորների հետ կապը մշտապես պահում ենք:

-Բազմիցս խոսվել է աղջիկների ծառայության մասին, ի՞նչ եք կարծում` աղջիկները կցանկանա՞ն ծառայել:

-Եթե լինի նման օրենք, աղջիկները մեծ հաճույքով կգնան ծառայության, թեկուզ տղաներին ոգևորելու համար, աղջիկները մեծ ազդեցություն ունեն տղաների վրա հատկապես միջին դասարաններում:

-Կա կարծիք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ուսանողները նաև հատուկ պատրաստություն անցնեն ու որպես սերժանտ ուղևորվեն բանակ, դա որքանո՞վ է հնարավոր:

-Լավ մտահղացում է, բայց սերժանտական գործը սովորելու համար զինվորները բանակում վեց ամիս պատրաստություն են անցնում, որ տեղյակ լինեն ռազմական գործին ու կարողանան իրենց ենթականերին ռազմական գործողություններն ուսուցանեն, ինչը բուհի դեպքում մի փոքր դժվար է պատկերացնել:

Զրուցեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am