Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Էբոլայի դեմ պատվաստանյութը գիտնականների կողմից մշակված էր տակավին 2005 թվականին. New York Times

Էբոլայի դեմ պատվաստանյութը գիտնականների կողմից մշակված էր տակավին 2005 թվականին. New York Times

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը Կանադայի եւ ԱՄՆ-ի գիտնականների կողմից մշակված էր տակավին մոտ մեկ տասնամյակ առաջ, բայց դրա ստեղծման հարցում դեղագործական ընկերությունների շահագրգռված չլինելը թույլ չտվեց ձեռնամուխ լինել կլինիկական փորձարկումների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times թերթին:

Հրատարակությունը մեջբերում է արել Nature հանդեսում 2005 թվականին արված հաղորդագրությունից, որում ասված է, թե գիտնականներին հաջողվել է պատվաստանյութ մշակել Էբոլայի դեմ, որն իր արդյունավետությունն ապացուցել է կապիկների վրա: Կենդանիների մոտ, որոնց պատվաստում էին արել, կայուն իմունիտետ էր գոյանում տենդի նկատմամբ: Արդեն այն ժամանակ գիտնականներն ընդգծում էին իրենց մշակման կարեւորությունը մարդկանց շրջանում հիվանդության դեմ պայքարելու համար եւ հույս ունեին երկու տարվա ընթացքում ձեռնամուխ լինել մարդկանց վրա պատվաստանյութի թեստերին, իսկ 2010-2011 թվականներին ավարտել պատվաստանյութի լիցենզիայի ստացման գործընթացը:

Սակայն, ինչպես գրում է New York Times-ը, քանի որ այն ժամանակ Էբոլա տենդը համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն էր, «դեղագործական ընկերությունների մեծամասնությունը հրաժարվեց հսկայական գումարներ ծախսել մի արտադրանքի վրա, որը պահանջված կլինի ցածր գնողունակությամբ երկրներում»:

Հրատարակությունը ներկայացրել է Վանդերբիլդի համալսարանի (Vanderbilt University, Թենեսիի նահանգ) պատվաստանյութի մշակման կենտրոնի ղեկավար Ջեյմս Քրոուիի տվյալներն այն մասին, որ եթե «պատվաստանյութի գիտական մշակումը կարող է արժենալ մի քանի միլիոն դոլար, ապա մարդկանց վրա դրանց թեստավորումը եւ արտադրությունը կարող է նստել արդեն հարյուր միլիոնավոր դոլարներ, իսկ շուկա դուրս բերելու պահին ներդրումների ընդհանուր ծավալը կարող է հասնել 1-1,5 մլրդ դոլարի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am