Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի մարզպետը հետեւեց Անմահների հովտի շինարարական աշխատանքներին

Արարատի մարզպետը հետեւեց Անմահների հովտի շինարարական աշխատանքներին

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԵԿՄ Արտաշատի տարածաշրջանի նախագահ Մնացական Մարգարյանի եւ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Անմահների հովիտ` շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար: Լսելով շինարարներին, ԵԿՄ նախագահին, ովքեր ներկայացրեցին հովտի ստեղծման գաղափարը, շինարարության հետ կապված հարցերն ու մանրամասները` մարզպետն ասաց, որ նահատակների հոգու առաջ յուրաքանչյուրս մեր պարտքն ունենք եւ խոստացավ ֆինանսապես օգնել:

Գարնանը սկսված շինարարական աշխատանքները վերսկսվել են սեպտեմբերին եւ շարունակվում են բուռն թափով: Արդեն ավարտվել են 400քմ տարածքում` արտաշատցի 78 նահատակների անուն-ազգանունների, կենսագրական տվյալների դաջման եւ փորագրման աշխատանքները: Պարսպի ճակատային մասի աշխատանքները կավարտվեն մի քանի օրից: Մատուռի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Այս յուրօրինակ «Եռաբլուրը», որը կառուցվում է Արտաշատի տարածաշրջանի նահատակների հիշատակին, կունենա նաեւ ցայտաղբյուր, կանաչապատումից բացի, գարնանը շրջակայքը կզարդարվի ծաղիկներով: ԵԿՄ անդամների ջանքերով արդեն իսկ տնկվել է  40 ծառ ու թփեր: Անմահների հովտի պաշտոնական բացումը տեղի կունենա երկու շաբաթ հետո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԿՄ Արտաշատի տարածաշրջանի նախագահ Մարգարյանը նշեց, որ շինարարական աշխատանքների ավարտի համար անհրաժեշտ շինանյութի պակաս չկա: Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում վերոհիշյալ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Արտաշատի Եռաբլուրը կառուցվել է քաղաքի ԵԿՄ կազմակերպության նախագահ Մնացական Մարգարյանի եւ ԵԿՄ անդամների տքնաջան աշխատանքով: Քանդակագործ Վահե Խաչատրյանը չորս ամիս շարունակ կատարել է «ոսկերչի աշխատանք»` արցախյան ազատամարտում նահատակվածների անուն-ազգանունները քանդակելով  բազալտե հուշակոթողին: Նա այնպիսի զգուշությամբ է աշխատել, որպեսզի մի տառ հանկարծ շեղ չլինի, որովհետեւ հարկ կլիներ փոխել ամբողջ քարը: Ճարտարապետ-նախագծողն է Արեգա Կարապետյանը, իսկ շինարար-կառուցողը` Գեւորգ Աղաջանյանը:

Անմահների հովիտը յուրօրինակ ուխտատեղի է ոչ միայն նահատակների ծնողների ու հարազատների, դպրոցականների:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am