Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրաքի մի քանի մարզերում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել

Իրաքի մի քանի մարզերում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան բանակը, ոստիկանությունը և ազգային կամավորական ջոկատները Բայջիում լուրջ վնասներ են հասցրել «Իսլամական պետության ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ Սալահ ադ Դին մարզի Թիրքիթ քաղաքի հյուսիսում Իրաքի անվտանգության ուժերը ԻՊ-ի անդամներին պատկանող 5 տներ են պայթեցրել և առաջ են շարժվել դեպի Բայջի: Հատկանշական է, որ այս ռազմական գործողություններն իրականացվել են առանց միջազգային դաշինքի օգնության: Տեղեկություններ կան, որ իրաքյան օդային ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների Բայջիի նստավայրը, որի հետևանքով 60 ահաբեկիչներ են սպանվել:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սալահ ադ Դին մարզում ռազմական գործողությունները ընթացել են նախօրեին: Կամավորական ջոկատները Բայջիում հաձակվել են ահաբեկիչների հենակետերի վրա:

Պայքարն ԻՊ-ի դեմ շարունակվել է նաև Նինվե նահանգում: Մարզի հիվանդանոցներն ԻՊ-ի տասնյակ վիրավոր և սպանված անդամներ են ընդունել: Հոկտեմբերի 22-ից Նինվեի հիվանդանոցներն ընդունել են ավելի քան 80 վիրավոր և 13 սպանված ահաբեկիչներ:

 Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Ֆալլուջա քաղաքում ԻՊ-ի 50 անդամներ են սպանվել:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է` սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am