Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո առաջին լիարժեք մարզումն է անցկացրել «Սպարտակ»-ի կազմում

Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո առաջին լիարժեք մարզումն է անցկացրել 
«Սպարտակ»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն վնասվածքից հետո այսօր առաջին անգամ լիարժեք մարզվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի ընդհանուր խմբի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին տեղեկացնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Մոսկովյան ակումբը պատրաստվում է Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Լոկոմոտիվ»-ի հետ հանդիպմանը: Կարմրասպիտակավունները գլխավոր մարզիչ Յակինի գլխավորությամբ այսօր երկուանգամյա մարզում են անցկացրել:

Հայաստանի հավաքականի 27-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել հունիսի սկզբին կայացած Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am