Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Human Rights Watch-ը խնդրել է Օլանդին Ալիևի մոտ բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Human Rights Watch-ը խնդրել է Օլանդին Ալիևի մոտ բարձրացնել քաղբանտարկյալների 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին Փարիզում, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հորդորել վերջինիս ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է Խաղաղություն և ժողովրավարություն ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լեյլա Յունուսին, նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիևին և Ռասուլ Ջաֆարովին ազատելու մասին:

Հոկտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը կժամանի Փարիզ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի Նախագահին: Ավելի ուշ արդեն կկայանա հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am