Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ազգային արխիվը 2015-ին աշխարհի առաջ կբացի Ցեղասպանության մասին պահվող փաստաթղթերը

Ազգային արխիվը 2015-ին աշխարհի առաջ կբացի Ցեղասպանության մասին պահվող 
փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ երեք լեզուներով տպագիր և էլետրոնային տարբերակով կհրապարակի Ցեղասպանության մասին փաստաթղթերը՝ մասնավորապես Կիլիկիայի և Անատոլիայի արևմտյան հատվածում իրականացված կոտորածների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով` մինչև 100-ամյակը նախատեսվում է  իրականացնել ևս երեք ծրագիր: Երկրորդ ծրագիրը հայերի նյութական և մշակութային կորուստների մասին հատորների շարքի հրապարկումն է: «100-ամյակով ոչինչ չի ավարտվում, 100-ամյակով նոր ամեն ինչ սկսվում է: Մեր մյուս նպատակն է գոնե 100 տարի հետո պատրաստել մի շտեմարան, որտեղ ներառված կլինեն բոլոր այն մարդկանց տվյալները, ովքեր դարձել են Ցեղասպանության զոհ: Մենք հիմա ունենք ամենաշատը 1000 մարդու տվյալ, այնինչ, հրեաները ունեն հոլոքոստի 6 միլիոն զոհերի անունները և նրանցից 3 միլիոնի նկարները»,- ասաց Վիրաբյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության վերապրածների և նրանց ժառանգների մասին, ովքեր բնակվում են Հայաստանում, բավականաչափ տեղեկություններ կան, խնդիրն ավելի շատ վերաբերում է սփյուռքում բնակություն հաստատածներին:

«Փորձելու ենք նաև աշխարհին ներկայացնել հարյուր մարդու, ովքեր, փրկվելով Ցեղասպանությունից, տարբեր երկրներում հասել են մեծ հաջողությունների»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը:

Բացի այդ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ Ազգային արխիվը 2015 թվականին կհրապարակի նաև Հայ եկեղեցու կալվածքների մասին փաստաթղթերն ամփոփող գիրք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am