Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեքսիկայի Իգուալայի քաղաքապետարանը հրկիզել են ի նշան ուսանողների հետ հաշվեհարդարի դեմ բողոքի

Մեքսիկայի Իգուալայի քաղաքապետարանը հրկիզել են ի նշան ուսանողների հետ հաշվեհարդարի դեմ բողոքի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում մի խումբ ցուցարարներ հրկիզել են Իգուալա քաղաքի (Գերերոյի արեւմտյան նահանգ) քաղաքապետարանի շենքը ի նշան ուսանողների հետ սեպտեմբերի վերջին կիրառված բռնությունների դեմ բողոքի: Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ցուցարարներն սկզբում քարերով կոտրել են շենքի պատուհանների ապակիները, իսկ այնուհետեւ հրկիզիչ խառնուրդով մի քանի շիշ են ներս նետել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում հրդեհի մարմամբ զբաղվում են հրշեջների ստորաբաժանումները: Բռնկման հետեւանքով հնարավոր տուժածների մասին չի հաղորդվել, սակայն քաղաքապետարանի շենքին զգալի վնաս Է հասցվել:

Ավելի վաղ նման ցույցերի մասնակիցները հրկիզել Էին ընդդիմադիր Դեմոկրատական հեղափոխության կուսակցության գրասենյակը: Դրա անդամ Է Իգուալայի քաղաքային վարչակազմի ղեկավար Խոսե Լուիս Աբարկան, որին նախօրյակին Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը համարել Է ուսանողների հետ հաշվեհարդարի գլխավոր մեղավորը: Ներկայում քաղաքապետը հեռախուզման մեջ Է: 

Վերջին շաբաթների ընթացքում ցուցարարներն արդեն գրավել են տեղական ինքնակառավարման վարչակազմերի 14 շենք՝ նրանց աշխատակիցներին թույլ չտալով վերադառնալ աշխատանքի վայրեր:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Մեքսիկայի երեք քաղաքների՝ Արսելիայի, Բուենավիստա դե Կուելյարի եւ Տասկոյի մունիցիպալ ոստիկաններ են զինաթափվել այն 43 ուսանողների հետախուզում անցկացնելու շրջանակներում, որոնք  անհետացել են Իգուալա մունիցիպիայի տարածքում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Կարգի պահապաններից առգրավել են տաբելային զենքը եւ կապի միջոցները, որոնք փորձաքննության համար փոխանցվել են հետաքննչական մարմիններին:

Սեպտեմբերի 26-ին Իգուալայում կարգի պահապանները եւ մի խումբ զինված քաղաքացիական անձինք գնդակոծել են ուսանողների ցույցը, որոնք բողոքում Էին երկրում ընդունված լուսավորության ոլորտի բարեփոխման դեմ: Գնդակոծման հետեւանքով զոհվել Է վեց, վիրավորվել՝ 25 մարդ: Հաշվեհարդարից հետո հաղորդագրություններ են ստացվել 43 սովորողների անհետանալու մասին, որոնց գտնվելու վայրը մինչ այժմ պարզված չԷ: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այն քաղաքների տարածքում, որտեղ զինաթափված են ոստիկանները, հետաքննություն Է սկսվել հանցավոր խմբավորումների հետ նրանց ենթադրվող շփումներն ստուգելու շուրջ: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է «Գերերոս ունիդոս» ելուզակախմբին, որը, նախնական տվյալներով, առնչություն Է ունեցել ուսանողների առեւանգմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am