Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի ակտիվ երիտասարդները երեք ամսվա ընթացքում կյանքի կոչեցին երեք ծրագիր

 «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի ակտիվ երիտասարդները երեք ամսվա ընթացքում կյանքի կոչեցին երեք ծրագիր

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի «Ակտիվ երիտասարդները`  փոփոխության համար» ծրագրի  շրջանակում Գավառ քաղաքում իրականացվեց երեք ծրագիր: Ծրագրերի տեւողությունը երեք ամիս էր: Դրանք կյանքի կոչվեցին ակտիվ կամավորների շնորհիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի «Ակտիվ երիտասարդներըփոփոխության համար» ծրագրի ղեկավար Աստղիկ Հովեյանը, ծրագրերը վերաբերում էին տնտեսական, բնապահպանական եւ մարդու իրավունքների ոլորտներին: «Էկոխճանկար» ծրագրի շրջանակում Գավառի տարածաշրջանի 12-16 տարեկան դպրոցահասակ երեխաների մոտ էկոմտածողության ձեւավորման ուղղությամբ իրականացվել են մի շարք բնապահպանական աշխատանքներ: Ծրագրի արժողությունը կազմում է մեկ միլիոն 428 հազար դրամ: 

«Մարդու իրավունքներ» թիմն աշխատանքներ էր տարել իրազեկվածության բարձրացման միջոցով ՏԻՄ-քաղաքացի փոխհարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Հարցումների, ուսումնասիրություների եւ նկարահանումների միջոցով բարձրաձայնվել էր մի շարք խնդիրների մասին, որոնք կլինեն տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում եւ լուծում կստանան առաջիկայում: Ծրագրի իրականացման համար պահանջվել էր մեկ միլիոն դրամ:

Դեպի Գավառի տարածաշրջան  տուրիստների այցելությանը խթանող « Նոր հայացք, կայուն զարգացում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացվեց  «Գավառ տուր» թիմի կողմից, ովքեր  ներքին եւ արտաքին տուրիզմով հետաքրքրված անհատների եւ կառույցների համար պատրաստել էին տուր փաթեթներ, տեղադրել ցուցանակներ եւ տարածաշրջանի տեսարժան վայրերի մասին տեղեկատվությունը տարածելու նպատակով ստեղծել gavartour.am կայքը:

Ծրագրի ղեկավար Աստղիկ Հովեյանն իր խոսքում հավաստեց ծրագրի շարունակականության եւ երկրորդ փուլի իրականացման մասին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am