Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխիթարյանին պակասեց միայն խփած գնդակը. Գերմանական մամուլը հայ կիսապաշտպանի խաղի մասին

Մխիթարյանին պակասեց  միայն խփած գնդակը. Գերմանական մամուլը հայ 
կիսապաշտպանի խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայ»-«Բորուսիա» խաղից հետո գերմանական մամուլում մեծ արձագանք գտավ Հենրիխ Մխիթարյանի խաղը:

«Քյոլն»-ի հետ նախորդ ոչ ուժեղ խաղից հետո Մխիթարյանն այս անգամ իսկապես փայլեց: Նա միշտ հայտնվում էր սուր իրավիճակներում: Այս խաղում Մխիթարյանին պակասեց  միայն խփած գնդակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրում էRuhrnachriten կայքը:

«Թեպետ Մխիթարյանը խաղում էր աջ կողմում, սակայն ամբողջ խաղի ընթացքում կատարում էր «փլեյմեյքերի» դերը»,-գրում է Der Western-ը:

«Այս խաղի հերոսը Հենրիխ Մխիթարյանն էր: Մխիթարյանը ցույց տվեց իր խաղային որակները` որպես խաղը կապող օղակ: Մխիթարյանը տիրում էր գնդակին վտանգավոր պահերին և իր ներդրումն ունեցավ խփված առաջին ու երկրորդ գնդակներում »,-առանձնացնում է Spox.de  կայքը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսիա»-ին Ստամբուլում ջախջախեց «Գալաթասարայ»-ին` 4 անպատասխան գնդակ ուղարկելով թուրքական ակումբի դարպասը:  Հայաստանի հավաքականի անդամն ընդգրկված էր մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am