Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ կին ոստիկանները Բիշքեկում մասնակցել են «Կանայք իրավապահ մարմիններում» կոնֆերանսին

Հայ կին ոստիկանները Բիշքեկում մասնակցել են «Կանայք իրավապահ մարմիններում» 
կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի համայնքային ոստիկանության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում Ղրղզստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպվել է «Կանայք իրավապահ մարմիններում» միջազգային կոնֆերանսը: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված անվտանգության և իրավապահ ոլորտի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Հայաստանի Հանրապետության պատվիրակության մեջ ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լիանա Ամիրխանյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարինա Վերվեկան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լաուրա Հայրունին և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության անդամ Գայանե Հովակիմյանը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմիններում ծառայող կանանց գենդերային հավասարության խնդիրները: Եղել են նաև մի շարք առաջարկություններ՝ կիրառելով միջազգային փորձը համախմբել կին ծառայողների ուժերը և ուղղորդել իրավակարգի և անվտանգության ամրապնդմանն ու հասարակության պաշտպանությանը, ինչպես կարող են կանայք բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ինչպիսի խնդիրներ կարող են լուծել նրանք, ինչպես մեծացնել կին ծառայողների թվաքանակը և ինչպիսի աշխատանքային պայմաններ ու արտոնություններ սահմանել նրանց համար:

Հոկտեմբերի 15-ին ԵԱՀԿ կենտրոնը հայկական պատվիրակության համար կազմակերպել է աշխատանքային այց Ղրղզստանի ներքին գործերի նախարարություն: Տեղի են ունեցել հանդիպումներ բարեփոխումների բաժնի, համայնքային ոստիկանության և գենդերային հավասարության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ծառայողների հետ: Պատվիրակությունն այցելել է նաև համայնքային ոստիկանության հենակետ և օպերատիվ կառավարման կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am