Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայ բռնցքամարտիկներից երկուսն ապահովել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ

Հայ բռնցքամարտիկներից երկուսն ապահովել են Եվրոպայի առաջնության բրոնզե 
մեդալներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ի պատիվ հայ բռնցքամարտիկների կծածանվի նաև հայոց եռագույնը: 

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն աստիճանաբար մոտենում է եզրագծին, կայացան են ¼ եզրափակիչ մենամարտերը:

 Հայ մարզիկներից ¼ եզրափակչի արգելքը հաղթահարեցին 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ովքեր, դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Կիսաեզրափակիչի ճանապարհին Ալեն Դանիելյանը գեղեցիկ ոճով հաղթեց հունգարացի Դավիթ Կովաչին, իսկ Սերյոժա Հակոբյանը պարտության մատնեց բելառուս Ռոման Կարաչանին: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ում ընդամենը մի քանի միավոր չբավարարեց Ռուսաստանը ներկայացնող Իվան Կոզլովսկու հետ պայքարում: Հարկ է նշել, որ սա Արարատ Գյուլբանգյանի առաջին մրցելույթն էր նման հեղինակավոր մրցաշարերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:  

Լավ հանդես եկավ նաև գերծանր քաշային Գնել Մուրադյանը, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել ¼ եզրափակիչ մենամարտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am