Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղաս­պա­նու­թյունների զոհերի հիշատակման օր

Կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր 
Ցեղաս­պա­նու­թյունների զոհերի հիշատակման օր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան տոների և հիշատակի օրե­­րի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցում կատարելու մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքների նախագծերի փաթեթ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված առաջարկության փոխարեն դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղաս­պա­նու­թյունների զոհերի հիշատակման օր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ցեղաս­պա­նու­թյան հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ՄԱԿ-ը ընդունել է 1948 թվա­կանի դեկտեմբերի 9-ին: Ելնելով շարադրվածից, ՀՀ կառավարությունը ներ­կա­յաց­ված օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առա­ջարկության ընդունման դեպքում:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հա­յաս­տա­­նի Հան­­­րա­պե­տու­թյան Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուց­մամբ հանդես կգա Հա­­յաս­տանի Հան­րա­պետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ` կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով: Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին բանաձեւ (2397/1996) է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի եւ պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am