Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղրղզստանի նախկին նախագահի որդին դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահի որդին դատապարտվել է ցմահ ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի որդին` Մաքսիմ Բակիեւը, երկրորդ անգամ է հեռակա կարգով դատապարտվում ցմահ ազատազրկման: Բիշկեքի դատարանը Բակիեւին մեղավոր է ճանաչել  «ԱսիաՈւնիվերսալբանկ»-ից 50 միլիոն դոլար փողի լվացման գործում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «24» գործակալությանը, Մաքսիմ Բակիեւը, նրա ֆինանսական հարցերով խորհրդատու Եվգենի Գուրեւիչն ու «ԱսիաՈւնիվերսալբանկ»-ի տնօրեն Միխայիլ Նադելը մեղադրվել են կոռուպցիայի մեջ: Նադելին ու Գուրեւիչի համար դատարանը սահմանել է 25 տարվա բանտարկություն: Նրանք նաեւ իրավունք չունեն զբաղեցնելու պետական պաշտոններ ազատվելուց հետո` 3 տարի ժամկետով: Դատարանի որոշմամբ, մեղավորները պետք է 75 միլիոն դոլար վճարեն պետությանը:

Մինչեւ 2010թ. Մաքիմ Բակիեւը ղեկավարել է Ղրղզստանի ներդրումների եւ ինովացիայի կենտրոնական գործակալությունը: Պետական հեղաշրջումից հետո նա փախել է Մեծ Բրիտանիա: Լոնդոնում, Ղրղզստանի եւ ԱՄՆ-ի պահանջով, նա ձերբակալվել է, սակայն մինչ օրս արտահանձնում չի կատարվել: 2013թ. գարնանը Բակիեւը հեռակա կարգով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման` ֆինանսական խարդախությունների, ահաբեկումների եւ փողերի լվացման համար:

Առաջին ցմահ բանտարկությանը նա արժանացել է այս տարվա ապրիլին` բրիտանացի բիզնեսմեն Շոն Դեյլիիի դեմ մահափորձի համար:

Ղրղզստանի նախկին նախագահը նույնպես հեռակա կարգով դատապարտվել է ցմահ բանտարկության` 2012թ. Բիշկեքում հեղափոխության ժամանակ մարդկանց դեմ կրակ բացելու հրաման արձակելու համար: Հեղափոխությունից հետո նա ապաստան է գտել Բելառուսում` Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am