Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 25-ին Գյումրին կնշի «Քաղաքի օր»-ը

Հոկտեմբերի 25-ին Գյումրին կնշի «Քաղաքի օր»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 25-ին Գյումրին կնշի «Քաղաքի օր»-ը: Այս մասին հոկտեմբերի 22-ին քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

«Գյումրու օր» տոնակատարությունը, որն ինչպես նախապես հայտարարել էր Գյումրու քաղաքպետարանը,   կայանալու էր հոկտեմբերի 5-ին, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով՝ հետաձգվեց: Եղանակի պատճառով, այս անգամ էլ տոնակատորությունը կիրականացվի որոշակի ծրագրային  փոփոխություններով՝ բացօթյա համերգը, որը նախատեսված էր կենտրոնական հրապարակում՝ Արա Գևորգյանի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, տեղի չի ունենա: «Եղանակային պայմանների, մասնավորապես, ցածր ջերմաստիճանի հետ կապված, խնդիրներ կլինեն  լարային գործիքների համար, ուստի, բացօթյա  համերգ  ծրագրում չի ներառվի»,- իր խոսքում նշեց փոխքաղքապետը՝ վստահեցնելով, որ այդ համերգն անպայման տեղի կունենա, բայց գարնանը: Փոխարենը, քաղաքպետարանը խոստանում է բազմաբովանդակ ծրագիր՝ միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:00-ից և, բացի կենտրոնական հատվածներից, կիրականացվեն քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում նաև ծայրամասերում: Միջոցառում է նախատեսված նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այստեղ համերգային միջոցառումից, պարգևատրումներից բացի, գյումրեցիներին ու Գյումրի այցելած հյուրերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

«Գյումրու օր» միջոցառման համար ավագանու կողմից հաստատված 17 մլն դրամը, ծրագրային  փոփոխությունների արդյունքում, նվազել է՝ այդ օրվա միջոցառումների համար կծախսվի 3.5-4 մլն դրամ, գումարի մյուս մասը կտեղափոխվի պահուստային ֆոնդ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am