Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ. Քերի

ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ. Քերի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, այլ, ընդհակառակը, ցանկանում Է գլոբալ խնդիրները լուծել նրա հետ միասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք, իհարկե, չենք ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ միասին աշխատել այս աշխարհի հիմնախնդիրների վրա, հուսով ենք, որ Ռուսաստանը դա նույնպես կհասկանա»,-ասել Է նա ԳՖՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հոկտեմբերի 22-ին Բեռլինում հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում:

Նա, ինչպես եւ նրա գերմանացի պաշտոնակիցը, նշել Է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագիրը կենսագործելու անհրաժեշտությունը: Քերին այդ հարցում ընդգծել Է Գերմանիայի միջնորդական դերը:

Շտայնմայերը ընդգծել Է, որ ներկայիս սերունդը պետք Է ամեն ինչ անի՝ կանխելու Եվրոպայի նոր բաժանումը: «Մեր սերնդի վրա Է ընկած պատասխանատվությունն անելու այնպես, որ Եվրոպայի նոր բաժանում այլեւս չլինի: Մենք այժմ պետք Է բոլոր ուժերը գործադրենք, որպեսզի նախագահ Պորոշենկոյի եւ նախագահ Պուտինի միջեւ Մինսկում կնքված համաձայնագրից հետո առաջին ծանր քայլերն իրոք իրականացվեն»,- ասել Է նա:  

«Մենք պետք Է օգտագործենք մեր հնարավորությունները, որպեսզի պահպանվի Ուկրաինայի միասնությունը, որպեսզի սահմանների անվտանգության ապահովումն իրականացվի տեխնիկական դիտարկմամբ, օրինակ՝ դրոնների միջոցով, որպեսզի վերջապես դա կայանա եւ որպեսզի բուֆերային գոտին, որի ստեղծման շուրջը համաձայնություն Է ձեռք բերվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, ծառայի այն բանին, որ մարտիկներն ու զենքը վերջնականապես դուրս բերվեն այդտեղից»,- հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am