Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օրբելի փողոցի շենքներից մեկում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Օրբելի փողոցի շենքներից մեկում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 
հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևան քաղաքի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 33 շենքի 51-ամյա բնակչից հոկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել, որ նույն շենքի մեկ այլ բնակարանի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման բան է նկատել։  

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը, ապօրինի ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակի օղակը  դուրս քաշելով, գործարկուն լծակը մարտական դիրքում սևեռելով, այն դրել է սպորտային կոշիկի մեջ և միաջիլ մետաղական լարով ամրացրել Երևան քաղաքի Օրբելի 33 շենքի բնակիչ  Հակոբյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակին։ Կատարողի կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցվել. նռնակը վնասազերծվել է ՀՀ պաշտպանության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 -րդ հոդվածի  2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում`առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am