Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Total ընկերության նոր գլխավոր տնօրեն Է դարձել Պատրիկ Պույաննեն

Total ընկերության նոր գլխավոր տնօրեն Է դարձել Պատրիկ Պույաննեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի-գազի Total ֆրանսիական կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն Է դարձել նավթամշակման եւ նավթաքիմիայի բաժնի ղեկավար Պատրիկ Պույաննեն, ընկերության նախագահ Է ընտրվել Թիերի Դեմարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով արհմիությանը:

Total-ի նախկին ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին լույս հոկտեմբերի 21-ի գիշերը զոհվել Է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Falcon օդանավի կործանման հետեւանքով: Ըստ նախնական տեղեկատվության՝ ողբերգությունը տեղի Է ունեցել ձնահավաք մեքենայի հետ օդանավի բախումից: Ընդհանուր առմամբ զոհվել Է չորս մարդ՝ դե Մարժերին եւ անձնակազմի երեք անդամները, հաղորդել Է ՌԻա Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am