Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՄՆ-ում աճում Է Էբոլայից պաշտպանության բուժամիջոցների արտադրությունը

ԱՄՆ-ում աճում Է Էբոլայից պաշտպանության բուժամիջոցների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ ԱՄՆ-ում աճել Է բուժանձնակազմի համար պաշտպանության միջոցների եւ հատուկ համազգեստի արտադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times-ին:

Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի բուժհիմնարկներում կտրուկ աճել Է այն բուժաշխատողների համապատասխան հանդերձանքի պահանջը, որոնք աշխատում են կամ կաշխատեն Էբոլայով հիվանդների հետ:   

Բժշկական պաշտպանական հատուկ հագուստի արտադրության ֆաբրիկաներում աճում են արտադրության ծավալները եւ վարձվում են նոր աշխատողներ՝ հագուստի շուրջօրյա արտադրություն ապահովելու համար:

Բացի այդ, Էբոլայով բուժաշխատողների վարակման դեպքերի աճի կապակցությամբ ԱՄՆ-ի հոսպիտալներում աշխատակիցների համար կմշակվեն անվտանգության տեխնիկայի հրահանգներ վիրուսով վարակված հիվանդների հետ աշխատելու պարագայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am