Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱԺ քառօրյա. օր երրորդ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. օր երրորդ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ օրը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները հոկտեմբերի 20-ի նիստում ավարտել են մեկ հարցի՝ «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի քննարկումը:

Ինչպես հոկտեմբերի 20-ի, այնպես էլ հոկտեմբերի 21-ի նիստերի ընթացքում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումներն անցան թեժ մթնոլորտում: Նիստ վարողը քննարկումների ընթացքում մի քանի անգամ ստիպված եղավ անջատել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  խոսափողը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իշխանությունների, հատկապես ՀՀ Նախագահի հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները բնութագրեց որպես պետական  դավաճանություն:

Հոկտեմբերի 21-ի նիստում խորհրդարանը սկսեց կառավարության կողմից հրատապ ճանաչված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից փաթեթների քննարկումը, որն անավարտ մնաց: Նախագծով առաջարկվում է սահմանամերձ գյուղական համայքներում գործունեության ծավալումն ազատել բոլոր տեսակի հարկերից: Հոկտեմբերի 22-ի նիստում խորհրդարանը կշարունակի հարցի քննարկումը, որն ընդհատվել է հիմնական զեկուցող,  ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցեր տալու փուլում: Փոխնախարարին հարցեր տալու համար գրանցվել էր 22 պատգամավոր:

Հոկտեմբերի 22-ի նիստում ժամը 16:30-ից կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը, որի ընթացքում պատգամավորները հնարավորություն կստանան կառավարությունից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

22.10.2014





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am