Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուսանողների զանգվածային բախում` Անկարայի համալսարանում

Ուսանողների զանգվածային բախում` Անկարայի համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի համալսարանում այսօր զանգվածային բախում է տեղի ունեցել տարբեր քաղաքական հայացքներով ազգությամբ քուրդ եւ թուրք ուսանողների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, ոստիկանության տարածած վարկածի համաձայն` բախմանը մասնակցել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) համակիրները եւ «Երիտասարդության թուրքական միություն» ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները:

Ուսանողներն օգտագործել են մահակներ եւ դանակներ: Ոստիկանությանը հաջողվել է ցրել բախման մասնակիցներին, որից հետո հինգ մարդ հոսպիտալացվել է: Միջադեպի պատճառով համալսարանում պարապմունքները հետաձգվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am