Ֆինանսների նախարարությունը հետ է գնել 500 մլն դրամի պետպարտատոմս
21:23, 21 Հոկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 843 մլն 500 հազար դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 534 մլն 927 հազար 909 դրամ:
Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.5000 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում