Երեւանն ու Թեհրանը կհամագործակցեն հեռահաղորդակցության ոլորտում
20:09, 21 Հոկտեմբեր 2014
ԹԵՀՐԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել է Ertebatat-е Zirsakht ընկերության գործադիր տնօրեն Մահմուդ Խոսրավիի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արեմենպրես»-ը, վկայակոչելով Irna.ir-ը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության հարցերը:
Մահմուդ Խոսրավին շեշտել է, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում հեռահաղորդակցության ոլորտում կլինեն հայ-իրանական նոր նախաձեռնություններ եւ նոր ծրագրեր: Հանդիպմանը կողմերը կնքել են համագործակցության հուշագիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում