Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանադան ԻՊ-ի դեմ պայքարի համար կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք

Կանադան ԻՊ-ի դեմ պայքարի համար կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան հոկտեմբերի 21-ին 6 կործանիչ է ուղարկել Մերձավոր Արևելք «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Կանադայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ իր երկիրը, բացի կործանիչներից, ուղարկում է նաև հետախուզական ինքնաթիռներ, ինչես նաև 600 զինծառայող:

Ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ իր օդային ուժերը կպայքարեն Իրաքի տարածքում ԻՊ-ի դեմ: Կանադան միջազգային դաշինքին միացել է հոկտեմբերի 16-ին:

Մյուս կողմից` Մեծ Բրիտանիան մոտակա ժամանակներում հետախուզական օդանավեր կուղարկի Սիրիա՝ տեղեկություններ ստանալու Սիրիայում գտնվող ԻՊ-ի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի օդային ուժերը մինչև այժմ Իրաքի տարածքում 38 թռիչք են իրականացրել ԻՊ-ի դեմ:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեկ ամսից ավելի պայքարում են ԻՊ-ի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am