Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջերմաստիճանը կբարձրանա, շաբաթվա վերջին տեղումներ կլինեն անձրևի տեսքով

Ջերմաստիճանը կբարձրանա, շաբաթվա վերջին տեղումներ կլինեն անձրևի 
տեսքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտակա օրերին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, որը, սակայն կխախտվի առաջիկա շաբաթ-կիրակի օրերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Ձյան տեսքով տեղումներ առաջիկայում չեն սպասվում, հանրապետությունում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը, շաբաթ-կիրակի տեղումներ են սպասվում արդեն հյուսիսային շրջաններում, չի բացառվում հարավում ու մայրաքաղաքում ևս դիտվեն տեղումներ բայց անձրևի տեսքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Զարուհի Պետրոսյանը:

Օդերևութաբանի խոսքով` այսօր ցերեկվանից լեռնային շրջաններում, իսկ վաղվանից Արարատյան դաշտում կսպասվի ջերմաստիճանի բարձրացում, որը կպահպանվի մինչև հոկտեմբերի 25-ը: «Այս գիշեր Արարատյան դաշտում ջերմաստիճանի նվազում կդիտվի, գիշերը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ առանձին վայրերում չի բացառվում, որ բացասական ջերմաստիճան գրանցվի: Այսօր ցերեկն ամպամած կլինի, ջերմաստիճանը կտատանվի 13-14 աստիճանի սահմաններում, վաղը կհասնի 14-17 աստիճանի, հաջորդ օրը մեկ աստիճանով ևս կբարձրանա ու էապես չի փոխվի մինչև ամսի 25-ը: Հովտային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինի մինչև 18, իսկ լեռնային շրջաններում մինչև 14 աստիճան տաքություն»,-ասաց Զարուհի Պետրոսյանը:

Լեռնային շրջաններում գիշերային նվազագույն ջերմաստիճանը նախորդ գիշեր հասել է մինուս 5-ի, որը կպահպանվի նաև այս գիշեր: «Հոկտեմբերի 23-ի գիշերը կդիտվի 2-3 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանի բարձրացում կդիտվի Սյունիքում, այնտեղ 7-9 աստիճանով կբարձրանա ջերմաստիճանը ու կհասնի 17-19 աստիճանի»,-տեղեկացրեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը:

Զարուհի Պետրոսյանի հավաստմամբ` նախորդ տարվա հոկտեմբերը եղել  ավելի ցուրտ, առաջին ձյունն էլ տեղացել է հոկտեմբերի 7-ին, մինչդեռ այս տարի հոկտեմբերի 18-19-ին, այն էլ` միայն Սյունիքում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի ձմեռ է մեզ սպասում, Զարուհի Պետրոսյանը կանխատեսում չներկայացրեց` նշելով, որ դա հնարավոր կլինի ստանալ միայն նոյեմբերի վերջերին: «Մեկ  անգամ ցուրտ օդի ներթափանցմամբ չի կարելի եզրակացնել, թե ինչպիսին կլինի ձմեռը»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am