Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ քառօրյա. օր երկրորդ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. օր երկրորդ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 109 պատգամավոր: Սովորաբար խորհրդարանում նիստի մեկնարկին քվեարկության է դրվում նախորդ օրն ավարտված հարցերը, սակայն հոկտեմբերի 20-ի նիստում պատգամավորները քննարկեցին ընդամենը մեկ հարց, որը մնաց անավարտ: Պատգամավորները քննարկեցին ««2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույց»:

Քննարկումներն անցան թեժ մթնոլորտում, նույնիսկ մի քանի անգամ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ անջատել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը, ինչ էլ ավելի էր թեժացնում իրավիճակը: Հարցի քննարկումը մնաց անավարտ: Հոկտեմբերի 21-ի նիստում պատգամավորները կշարունակեն հարցի քննարկումը:

ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգում են նաև սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող անձանց հարկերից ազատելու վերաբերյալ օրինագիծը, ինչպես նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր գույքագրման պահանջը հետաձգել մինչև 2015թ. փետրվարի 1-ը: Վերը նշված նախագծերը կառավարության կողմից ճանաչվել են հրատապ և կքննարկվեն ընթացիկ քառօրյայի ընթացքում:

Մեկնարկած քաօրյայի օրակարգում են նաև ընդդիմության կողմից արտահերթ ճանաչված օրենքի նախագծերը Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության և Ընտրական օրենսգրքում բարեփոխում կատարելու մասին օրենքի նախագծերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am