Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱԼԲԱ-ի երկրները համաձայնեցրել են Էբոլայի տարածման դեմ գործողությունների պլանը

ԱԼԲԱ-ի երկրները համաձայնեցրել են Էբոլայի տարածման դեմ գործողությունների պլանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոլիվարական դաշինք մեր Ամերիկայի ժողովուրդների համար» (ԱԼԲԱ) կազմակերպության մեջ մտնող երկրների նախագահների եւ կառավարությունների ղեկավարների՝ հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցվել Է Էբոլա տենդի տարածման դեմ գործողությունների պլանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telesur ալիքին:

Հանդիպումն անցել Է Կուբայում՝ Առողջապահության պանամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ,: Ընդամենը հավանություն Է տրվել Էբոլայի տարածմանը հակազդեցելուն վերաբերող 23 կետի:     

Մասնավորապես, ԱԼԲԱ-ի երկրները համաձայնության են եկել համաճարակաբանական դիտազննման համատեղ հատուկ ցանցի գործարկման, հիվանդության դեմ պայքարելու համար Աֆրիկայի երկրներ ուղարկվող կուբացի կամավոր բժիշկներին օգնություն ցուցաբերելու, սահմաններին եւ օդանավակայաններում համաճարակաբանական վերահսկողությունն ուժեղացնելու շուրջը:

Կազմակերպության երկրների մասնագետները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Հավանայում անցկացնել եւս մեկ հանդիպում եւ կոնկրետացնել հավանության արժանացած ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am