Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան ազատել է դանիացի գրողի նկատմամբ մահափորձ ձեռնարկած ահաբեկչին

Թուրքիան ազատել է դանիացի գրողի նկատմամբ մահափորձ ձեռնարկած ահաբեկչին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ազատ է արձակել դանիացի գրող Լարս Հեդեգաարդի նկատմամբ մահափորձ իրականացրած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության անդամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Դանիայի իշխանություններն այս կապակցությամբ հայնտել են իրենց զայրույթն ու մտահոգությունը:

Դանիայից Թուրքիա ժամանած պատվիրակությունը տեղի հետախուզական մարմիններից և արտգործնախարարությունից ճշտել է, որ իսլամիստ ահաբեկիչն ազատ է արձակվել Իրաքում գերեվարված թուրք դիվանագետներին ազատելու ժամանակ: Այս կապակցությամբ Դանիայի արդարադատության նախարար Մեթե Ֆրեդերիքսենը հայտարարել է, որ Թուրքիայի նման պահվածքը պարզապես անընդունելի ու անհասկանալի է: «Թուրք պաշտոնյաները հաստատել են, որ Լարս Հեդեգաարդի նկատմամբ զինված հարձակում գործած անձն ազատ է արձակվել: Ինչպես գիտեք` նրա ազատվելու լուրերը լայնորեն քննարկվում էին արդեն մի քանի շաբաթ: Այժմ տեղեկությունը հաստատվեց: Սակայն անհնար է հասկանալ և ընդունել Թուրքիայի դիրքորոշումը»,- հայտարարել է նախարարը:

Նա ընդգծել է, որ իրենց հատկապես զայրացրել է այն, որ Թուրքիայի պատկան մարմիններն այս հարցի առնչությամբ որևէ հայտարարությամբ մինչ օրս հանդես չեն եկել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am