Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քեմերոնը Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից միգրանտների իրավունքների սահմանափակման ծրագիր կներկայացնի

Քեմերոնը Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից միգրանտների իրավունքների սահմանափակման ծրագիր կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մինչեւ Ծննդյան տոները կներկայացնի Մեծ Բրիտանիայում Եվրամիության մյուս երկրներից միգրանտների իրավունքների սահմանափակման ծրագիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հեռուստառադիոկորպորացիայի տվյալների համաձայն՝ վարչապետի դիվանատունը դիտարկում Է գործողությունների մի քանի տարբերակ, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել:

Քեմերոնը, որը քանիցս հրապարակավ վրդովմունք Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ԵՄ-ից միգրանտներն սկսել են չարաշահել բրիտանական սոցիալական ոլորտի հնարավորությունները եւ չափազանց շատ աշխատատեղեր ստանալ Բրիտանիայոմ այն դեպքում, երբ բրիտանացիներից շատերն առանց աշխատանքի են մնում, բազմիցս խոսել Է ԵՄ-ի ներսում միգրացիային հետեւելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, նա պնդում Է ազգային օրենքների փոփոխումն այնպես, որ միգրանտները չկարողանան սոցիալական նպաստներ ստանալ միանգամից երկու երկրում:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել Է 2015 թվականի ընտրություններում պահպանողականների վերընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության շուրջ եւ խոստովանել Է, որ իր «սիրտը չի կոտրվի», եթե երկիրը դուրս գա Եվրամիության կազմից:

Մինչդեռ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն այն կարծիքն Է հայտնել, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող Է պատմական սխալ դառնալ եւ ազդել ոչ միայն Բրիտանիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի ապագայի վրա:

«Մեծ Բրիտանիան պատմական սխալ կգործի, եթե որոշի դուրս գալ Եվրամիությունից: Արդյունքում նա կարող Է չպահպանել նույնիսկ զարգացման ներկայիս մակարդակը: Ես վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան Եվրոպայի բնակիչների առավել մերձեցումն Է: Ըստ իմ փորձառության՝ այն երկրները, որոնք եվրոպական մակարդակն օգտագործում են ազգային շահերը պաշտպանելու համար, ավելի մեծ կշիռ ունեն աշխարհում»,-ասել Է Բառոզուն՝ հոկտեմբերի 20-ին ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

Նա վստահություն Է հայտնել, որ Եվրոպան պետք Է զարգանա որպես քաղաքացիների միություն, որոնք խաղաղության եւ ժողովրդավարության հետ կապված նույն արժեքների կրողներն են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am