Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵՄ-ն 170 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում եւս 200 ծրագիր իրականացնելու համար

ԵՄ-ն 170 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում եւս 200 ծրագիր իրականացնելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երեք տարվա համար Եվրամիությունը պատրաստել է Հայաստանի հետ համագործակցության ծրագիրն ու կազմել բյուջետային աջակցության վերաբերյալ փաստաթուղթը: 2014 -2017թթ. համար կազմված փաստաթղթում առկա ԵՄ նախաձեռնած ծրագրերին կավելանան եւս 200-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 20-ին «ԵՄ հաղորդակցության դասընթաց» քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի տնօրեն Հոաբին Աջեմյանը նշեց, որ այդ ծրագրերի իրականացման համար Եվրամիությունը կտրամադրի մինչեւ 170 միլիոն եվրո:

«Մենք ունենք ծրագրեր, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ առեւտրային համագործակցությանը: Անկախ հանգամանքից, որ ՀՀ-ն միացավ ԵՏՄ-ին, հայկական ապրանքները կշարունակեն արտոնյալ կերպով մուտք գործել եվրոպական շուկա` պայմանով, որ իրականացվեն եւ պահպանվեն ԵՄ քսանյոթ ստանդարտներն ու համաձայնագրերը»,- ասաց Աջեմյանը:

Այս տարի ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կտրամադրի 26  միլիոն եվրո արդարադատության, կրթության, գյուղատնտեսության եւ մարդու իրավունքների բնագավառում կատարվելիք բարեփոխումների համար:  «Բարեփոխումներն ուղղված են հայ հասարակությանը եւ հայ քաղաքացուն: Ընդհանրապես բարեփոխումներն այնքան համալիր են, որ քաղաքացու համար դրանք երբեմն դժվար ընկալելի են: Տարեվերջին, երբ մենք հանդես գանք հաշվետվությամբ, կփաստենք, որ արդարադատության ոլորտում բարեփոխման առումով կա առաջընթաց եւ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասաց Աջեմյանը` հավելելով, որ ԵՄ-ն բյուջետային աջակցություն տրամադրում է` նպատակ ունենալով ձեւավորել միջավայր, որտեղ առկա է բարեկեցություն:

«Բյուջետային աջակցության նոր ծրագրում կրկին ուշադրության կենտրոնում է քաղաքացիական ծառայությունն ու ՏԻՄ ոլորտը: Քաղծառայության ոլորտում աջակցության վաթսուն ծրագիր կա: Նույնն է նաեւ քաղաքացիական հասարակության առումով, քանի որ այդ ոլորտը շարունակում է մնալ մեր հարաբերությունների եւ հաղորդակցության առանցքում: Աջակցություն տրամադրվում է նաեւ ՏԻՄ-երին: Մեր ուշադրության կենտրոնում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարության աջակցությունը, գենդերային անհավասարությունների եւ բռնությունների ոլորտում նույնպես աշխատանք կա կատարելու, եւ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԱԺ-ին ընտանեկան բռնության դեմ համապատասխան օրենքի ընդունման հարցում»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանին մեկ բնակչի առումով երեք անգամ ավելի շատ գումար է հատկացվում, քան Ուկրաինային:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am