Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատում որսորդական հրացանից արձակված կրակոցից 37-ամյա տղամարդ է մահացել

Արարատում որսորդական հրացանից արձակված կրակոցից 37-ամյա տղամարդ է 
մահացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին, հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ. Մովսիսյանի դիակը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ  նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ.Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով, «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետևանքով մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am