Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի ընդդիմության ներկայացրած նախագծերը

ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի ընդդիմության ներկայացրած նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ կարգով կքննարկի ընդդիմության կողմից ներկայացված երկու օրենքի նախագիծ: Այս մասին Ազգային ժողովի նիստում տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ արտահերթ քնարկման է ներկայացվել երկու օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում կառավարման ճգնաժամի վերաբերյալ» հայտարարության, ինչպես նաև Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ: Ներկայացված հարցերն ընդգրկված են քառօրյայի օրակարգում և կքննարկվեն արտահերթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ իրենք արտահերթի մասին տեղյակ չեն եղել մինչև այս պահը և ծանոթ էլ չեն քննարկվելիք նախագծերին, քանի որ ընդդիմության ներկայացուցիչների կողմից որևէ բան չեն ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am