Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կլինի հունվարին

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կլինի հունվարին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի հաջորդ տարվա սկզբին: «Հաջորդ մենամարտը չի ցուցադրի գերմանական ARD հեռուստառադիոընկերությունը, այլ կցուցադրվի Sat1-ով և, ըստ ամենայնի, կլինի հունվարի վերջին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողնրեի հետ հանդիպման ժամանակ ասաց Աբրահամը:

Խոսելով նախորդ մրցակցի` Փոլ Սմիթի մասին` Աբրահամը մասնավորապես փաստեց. «Հակառակորդս շատ ուժեղ էր, հարվածները շատ ծանր էին: Մեծ խնդիրներ չունեցա, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պլանավորել էինք մարզիչի հետ: Այնպես չէ, որ գոհ եմ, քանի որ ավելին էինք ուզում: Ամեն ինչ ուզում էի պրոֆեսիանալ կերպով լիներ: Մարզիչն ավելի գոհ է, քանի որ նրան դուր է գալիս այդ տակտիկան, նրան դուր է գալիս միավորներով հաղթել: Եթե այնպես լինի, որ առաջարկ հնչի նորից մենամարտել նրա հետ, ես պատրաստ եմ»:

Բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում պաշտպանեց իր չեմպիոնական գոտին: Առաջին երկու ռաունդներում Աբրահամ շատ զգույշ էր և զննող, սակայն հետզհետե ավելի էր ակտիվանում և տիրում նախաձեռնությանը: Սմիթը, սակայն, բավականին համառ էր և դիմացկուն: Մենամարտը տևեց 12 ռաունդ և Աբրահամ հաղթեց միավորներով`  117-111, 117-111, 119-109 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am