Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը երկրից մեկնած նացիստական հանցագործներին միլիոնավոր դոլարներ է վճարել նպաստների տեսքով

ԱՄՆ-ը երկրից մեկնած նացիստական հանցագործներին միլիոնավոր դոլարներ է վճարել նպաստների տեսքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները երկրից մեկնած նացիստական հանցագործներին միլիոնավոր դոլարներ է վճարել սոցիալական նպաստների տեսքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են լրագրողական հետաքննության արդյունքները, որոնք երկու տարվա ընթացքում ացկացրել է Միացյալ Նահանգների Associated Press (AP) գործակալությունը:

AP-ն պնդում է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մի քանի տասնամյակների ընթացքում համաձայնագրեր Է կնքել երկրում բնակվող նացիստների հետ, որոնց համապատասխան նրանք պարտավորվել են կամավոր հեռանալ Միացյալ Նահանգներից եւ հրաժարվել ԱՄՆ-ի քաղաքացիությունից այն խոստումի դիմաց, որ նրանց չեն զրկի թոշակից: 

«1979 թվականից ի վեր ԱՄՆ-ից հարկադրաբար հեռացած 66 նացիստական հանցագործներից առնվազն 38-ը միլիոնավոր դոլարներ են ստացել Սոցիալական ապահովության վարչությունից: Առնվազն չորս նախկին նացիստներ այժմ բնակվում են Եվրոպայում եւ շարունակում են ստանալ ամերիկյան սոցիալական նպաստներ»,- նշում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am