Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱԺ գալիք քառօրյան օրակարգում կունենա 119 հարց եւ 26 միջազգային պայմանագիր

ԱԺ գալիք քառօրյան օրակարգում կունենա 119 հարց եւ 26 միջազգային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 4 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 119 հարց եւ 26 միջազգային պայմանագիր: 

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 20-23-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ հոկտեմբերի 20-ի նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am