Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառուցելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՀԳԳ զեկույցը 2007-2013 թթ. առաջնահերթությունների և ձեռքբերումների մասին

Կառուցելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՀԳԳ զեկույցը 2007-2013 թթ. 
առաջնահերթությունների և ձեռքբերումների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանն առաջ է տարել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: «Եվրոպական հարևանության գործիք 2007-2013` արդյունքների և գործողությունների ամփոփում» զեկույցի համաձայն` մեր երկիրը մի շարք քայլեր ձեռնարկել համակարգի անկախությունը և թափանցիկությունն ապահովելու, արդարադատության հասանելությանն աջակցելու, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ամրապնդելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցում նշվում է, որ Եվրոպական միության օժանդակությունն ուղեկցվել է պետական ֆինանսական համակարգի արդիականացմամբ, ֆինանասական համակարգի ներքին վերահսկողության, պետական պարտքի կառավարան բարելավմամբ, նպաստել արտաքին աուդիտի և պետական գնումների թափանցիկության բարձրացմամբ:

Սոցիալ-տնտեսական բարեփոխումներն ուղղված էին արձակուրդային կրթության և վերապատրաստման համակարգի արդիականացմանը: Առևտրի ոլորտում առաջընթաց է արձանագրվել սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների, ինչպես նաև տեխնիկական արգելքների կրճատման հարցում:

Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո ԵՄ-ը առևտրին առնչվող աջակցության երկու ծրագիր է չեղյալ հատրարարել  2013-ին` 40 մլն եվրո ընդհանուր արժողությամբ և երրորդ ծրագիրը վերաուղղորդվել և մասնամբ կրճատվել է 13 մլն դրամով:

2007-2013 թթ. ԵՀԳԳ-ի կողմից Հայաստանի համար ցուցաբերած աջակցությունը կազմել է 281,5 մլն եվրո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am