Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Շախմատը դպրոցում դարձել է Հայաստանի կրթական բրենդը. Աշոտյան

Շախմատը դպրոցում դարձել է Հայաստանի կրթական բրենդը. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Առաջին անգամ Երեւանում մեկնարկել է «Շախմատը դպրոցում» միջազգային կոնֆերանսը 30 երկրի180 պատվիրակների մասնակցությամբ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` Հայաստանի համար շախմատն ազգային հպարտության մի մաս է եւ եթե նախկինում այդ հպարտությունը միայն մարզական ընկալում ուներ, ապա 2011թ., երբ այն դարձավ պարտադիր առարկա, շախմատի նկատմամբ հպարտությունը կրթական երանգ էլ է կրում: «Հայաստանն առաջին երկրն է, որ ներմուծեց շախմատը որպես պարտադիր հանրակրթական առարկա: Հայկական փորձը բացառիկ է եւ մենք զրոյից ստեղծել ենք նոր, մրցունակ կրթական ծրագիր, որ պատրաստ ենք կիսել աշխարհի հետ: Առաջին անգամ Հայատանը կարող է առաջարկել աշխարհին լավագույն կրթական փորձը: «Շախմատը դպրոցում» ծրագիրը դարձել է Հայաստանի կրթական բրեդերից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ շախմատը մեծապես նպաստում է երեխաների մոտ առաջնորդության զարգացմանը, ռազմավարական մտածելակերպի, տրամաբանության զարգացմանը, նոր ունակությունների ձեւավորմանը: «Չենք հավակնում, որ բոլոր աշակերտները դառնան աշխարհի եւ եվրոպայի չեմպիոններ, թեպետ դեմ չէինք լինի, բայց մեր նպատակն է, որ շախմատի միջոցով բարելավվի երեխաների ակադեմիական ընկալումներն ու առաջադիմությունն այլ առարկաների հանդեպ: Մենք վերահաստատվել ենք մեր դիրքերում եւ գիտականորեն հիմնավորված արդյունքները պատրաստ ենք կիսել մասնագետների հետ, ներկայացնել միջազգային հանրությանը ինչպես մարզաշխարհի, այնպես էլ կրթական ոլորտի մասնագետներին»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ «Շախմատը դպրոցում» ծրագիրը սկսել եւ հաղթում է:

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: «Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am