Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լրագրող Լևոն Ազրոյանը նշեց իր գործունեության 50-ամյակը

Լրագրող Լևոն Ազրոյանը նշեց իր գործունեության 50-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լրագրող, գրող Լևոն Ազրոյանի մամուլում 50-ամյա գործունեությանը նվիրված երեկույթ էր կազմակերպվել Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Աշխատանքային հոբելյանի կապակցությամբ նրան շնորհավորելու էին եկել գործընկերները, բուհերի ղեկավարներ, մտավորականներ:

«Հայրենիքի  այն ընկալումը, որն ունի մտավորական Լևոն Ազրոյանը, այն սերը` իր գործի, հայրենիքի, պատմության և այն ճշմարիտ արժեհամակարգերի հանդեպ, քչերին է տրված: Այս մասին հոկտեմբերի 16-ին, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, բազում տարիներ «Արմենպրես»-ում անձնանվեր աշխատած լրագրող և գրող Լևոն Ազրոյանի գործունեության 50-ամյակին նվիրված երեկույթին նշեց  «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Որպես Լևոն Ազրոյանի կրտսեր ընկեր` իրենից սովորել եմ հիմնական երեք դաս. հայրենասիրություն, աշխատասիրություն և «որտքերով աշխատող» լրագրություն, որը պակասում է այսօրվա լրագրողների սերնդին՝ գնալ, գտնել, հայտնաբերել և մատուցել ընթերցողին: Լրատվական գործակալություններում աշխատանքը շատ անշնորհակալ է՝ այն հեռուստատոսություն չի, որ ունենա աստղեր, այն ռադիո չէ, որ ունենա ճանաչվող ձայներ, այն շատ հաճախ անստորագիր աշխատանք է, սակայն այնտեղ աշխատում են իրական պրոֆեսիոնալներ, նրանք աշխատում են ազնվաբար», - լրագրող Լևոն Ազրոյանի գործունեության` Հայ մամուլի օրը նշվող կեսդարյա հոբելյանին ընդգծեց Արամ Անանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկույթին Լևոն Ազրոյան լրագրողի, գրողի և անհատի գործունեության մասին խոսեցին լրագրող Ավթանդիլ Գրիգորյանը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դասախոս և հեռուստալրագրող Գարիկ Ղազարյանը, հեռուստառոժիսոր և բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը և Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Հանդիպման ավարտին կայացավ Լևոն Ազրոյանի նոր գրքի՝ «Արծվաբույնը, որ հանիրավի ավերվեց» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է հայ օդաչուներին, ովքեր ծնվել էին թռչելու համար և չեն պատկերացրել կյանքն առանց աստղամերձ հորիզոնների: Սակայն նրանց խաղաղ թռիչքներն ավարտվեցին, երբ թշնամին չհայտարարված պատերազմ սկսեց Արցախի և Հայաստանի դեմ:

Լևոն Ազրոյանը ծնվել է Թբիլիսիում` գրող, հրապարակախոս Կորյուն Ազրոյանի ընտանիքում: Ուսումը շարունակել է Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանական ֆակուլտետում: Աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում: 1966թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում (ներկայումս` «Արմենպրես»):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am